15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Հարձակվել են փաստաբանի վրա

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ2/0004/01/15 քրեական գործով փաստաբան Լիանա Բալյանը իրականացնում է ամբաստանյալ` Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ:  2015 թվականի մայսիսի 14-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ փաստաբան Լիանա Բալյանը Շիրակի մարզի դատախազի տեղակալ,  գործով մեղադրող` Ա. Ավետիսյանին […]

Ո՞ւմ փողով է բարեգործություն արել Բիբինը.Բիշարյանը մեղադրեց Նազարյանին

«Ինչ բարեգործություններ է արել Բիբինը, ես չգիտեմ պարոն Մանուկյան: Այդ հարցը իրեն տվեք: Այդ բարեգործությունների մասին անկեղծ ասած ես լսել եմ,  կամ մամուլից, ու կամ Ձեր հրապարակումներից: Բիբինը ՀԵՑ գլխավոր տնօրենն է և կարող է իր սեփականատերերի հետ միասին բյուջե ունենալ և դրանով է բարեգործություններ անել»,-այսօր ԱԺ-ում պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն […]

Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բաքու` մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ալիեւի հետ հանդիպմանը, որը կկայանա վաղը` հունիսի 13-ին, ի թիվս այլ հարցերի` կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը: […]

Ով նստումա էտ տեղում իրան ցարի տեղա դնում.Արամ Մանուկյանը` Վարդան Այվազյանին

«Ով նստուա էտ տեղում իրան ցարի տեղա դնում»,-այսօր ԱԺ –ում ընթացող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումների ժամանակ իրար չհասկացան նիստը նախագահող Վարդան Այվազյանը և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մանուկյանը ելույթի իր հերթը զիջել էր մեկ այլ պատգամավորի ու Այվազյանը որոշել էր ուշացնել նրա հարցի հնարավորությունը:

Առյուծի բաժինը, Բիբինը եւ մեղավորը

ԱԺ-ում ընթանում են էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումները: Ընդունված աշխատանքային ընթացակարգով որոշվեց  կես ժամանոց ելույթ տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և կես ժամանոց ելույթներ նիստին մասնակցող  պատգամավորներին: Ռոբերտ Նազարյանը նախ կրկին անգամ հրապարակեց  հոսանքի սակագինը 6.93 տոկոսով ավելացնելու արդեն իսկ հայտնի թիվը, ապա հիշեցրեց,  որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող […]

Լկտի վերաբերմունք . ԱԺ-ում թեժ իրավիճակ է

Քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանական լսումներ «էլեկտրաէներգիայի սակագի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկայացել ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Չներկայանալու պատճառը չնշվեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց ՀԵՑ-ի հիմնավորումները ու իր դիտարկումները: Իր ելույթում Նազարյանը նկատեց, որ այսօր ավելի երկար է խոսելու, […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում` հունիսի 12-15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Հունիսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր […]

Ազգընտիր առաջին նախագահն եմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի խորհրդարական ընտրություններից հետո առաջին ագնամ հայտնվել է հանրության առջև: Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում  ուսանողների 4-րդ միջազգային ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ: Նա  խոսել է Թուրքիայում առկա քաղաքական իրադրության մասին, որի մեջ երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է Ermenihaber.am-ը: «CNNTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ելույթի ժամանակ Էրդողանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի