15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Գյումրին պետք է ստանձնի նաև մայրաքաղաքային գործառույթներ

Բազմաթիվ անգամներ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման լավագույն միջոցը հարկային արտոնությունների սահմանումն է և ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը: Մեր հարևան Վրաստանը, արդյունավետ կերպով կիրառելով այս մեթոդը, դարձավ գործարարության համար առավել գրավիչ՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով Աջարիան: Մինչդեռ մեզանում ՀՀ Ֆինանսների նախարարությունը դեմ է Շիրակի մարզում հարկային […]

«Անբան Հուռին» /վիդեո/

Ներկայացվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» համանուն հեքիաթի հինման վրա նկարահանվող մուլտֆիլմ-մյուզիքլի առաջին պաշտոնական թիզերը: Շուրջ 3 տարի տևած նկարահանումներից հետո «Մուլտարտ+» ստուդիան աշնանն ամբողջական մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսի դատին:  

«Հայաստանի հիշողությունը»՝ «Ինտերմուզեյ-2015» թանգարաններիմիջազգայինփառատոնում

Հունիսի 11-15-ը, Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով: Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության մարզերի և այլ քաղաքների թանգարաններ: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի […]

Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության վարչությունը՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի […]

Բաքվում ավստրիացի մարզիկներին վրաերթի են ենթարկել /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Բաքվի օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը վրաերթի ենթարկում ավստրիացի մարզիկներին: Հունիսի 11-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել էր 3 մարզիկ, որոնց տեղափոխել էին հիվանդանոց, հայտնում է Sputnik.az-ը:  

Ողբերգություն. Վեդի գետից դուրս են բերել 9-ամյա եւ 7-ամյա եղբայրների դիերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության […]

Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Օմբուդսմենը վերահաստատել է, որ  ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքներիիրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու ևկասկածները փարատված չլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը,որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:  Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական  բնույթի առաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխանմարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից  դուրս բերելու համար: Առաջարկը, ցավոք,դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետական պաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նմաներկարատև և անցանկալի հետևանքների: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապվածհարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները:  Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենիկայացրած խախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններին:   Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույնայդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել եննույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպես պետականմարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ:  Նմանհիմնավորմամբ Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվելեն զոհված զինծառայողների ծնողների իրավունքները: Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքներըշարունակել Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենցսահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:  Օմբուդսմենի աշխատակազմ    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի