11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2015

Շերը չգիտի` դուստր է, թե որդի. երբ աստղերն ամաչում են իրենց երեխաների համար /մաս 3, ֆոտո/

Շարունակում ենք ներկայացնել աստղերի այն երեխաների կյանքի պատմությունները, որոնց ճակատագիրը, կարելի է ասել, չի կայացել: Այս անգամ ներկայացնում ենք հայազգի հանրահայտ երգչուհի Շերի` Շերիլին Սարգսյանի դստեր կյանքի պատմությունը: Չաստիտի Բոնո Հանրահայտ երգչուհի Շերի եւ հայտնի երգիչ Սոննի Բոնոյի դուստրը ոչ մի բանով չի հիշեցնում իր աստղային մորը: Մյուս կողմից էլ, նրան բարդ է դուստր անվանելը: […]

«Նա ամեն զոհվողի հետ՝ զոհվում էր, ամեն վիրավորվողի հետ՝վիրավորվում»/վիդեո/

Ազատամարտիկ Մայիս Հովսեփյանը արցախյան հակամարտությունից առաջ ռադիոկայանի պետ էր: Պատերազմի դաշտում նա զենքից բացի իր հետ միշտ ուներ լուսանկարչական ապարատն ու տեսախցիկը:Հովսեփյանը բազմաթիվ կադրեր է ֆիքսել իր հարազատ 5-րդ բրիգադի անցած ճանապարհից: Մեզ հետ զրույցում Հովսեփյանը անդրադարձավ նաև 5-րդ բրիգադի հրամանատար, զորավար Մանվել Գրիգորյանին.«Նա ամեն զոհվողի հետ՝ զոհվում էր, ամեն  վիրավորվողի հետ՝վիրավորվում»,-ասաց Հովսեփյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել.Շարմազանովը էլեկտրաէներգիայի թանկացումից

«Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հունիսի 12-ին Ազգային ժողովում էլեկտրաէնեգիայի թանկացման վերաբերյալ անցկացվելիք լսումներին: «Չնայած նրան, որ ես փակ լսումների կողմնակից եմ, այդուամենայինիվ, որոշվել է, որ բաց լսումներ են լինելու: Ամեն ինչ կլինի բաց և հրապարակային: Նախևառաջ հենց իշխանություններին ձեռնտու չէ ցանկացած ոլորտում […]

Հաղթել են Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի նստաշրջանը, քննարկումներ են եղել ապագա արտահերթ նստաշրջանի վերաբերյալ, ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները, որտեղ քսան համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որից 16-ը հաջողության են հասել Հանրապետական կուսակցության թեկնածուները: ՀՀԿ Գործադիր մարմինի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այն համայնքներում, որտեղ […]

12 տարեկան աղջիկը հղիացել է մոր սիրեկանից. արտառոց պատմություն /վիդեո/

Մանկահասակ աղջիկը հղիացավ մոր սիրեկանից: Ոտնահարված ու չգիտակցված իրավունքների տեր աղջիկը դատարան է մտել պարզ հայացքով: Միգուցե մայրության բերկրանքն էր ժամանակից շուտ այդպես հպարտ դարձրել նրան: Կամ ապրելու և աշխարհին մի բալիկ նվիրելու ցանկությունը, կամ միգուցե սիրել է՝ հայրացուին: Հայրացուն այս պահին փախուստի մեջ է: Աղջկա մոր պահվածքում զղջում չի նշմարել սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Զաքարյանի […]

«Այ խոզեր … » /ֆոտո/

Անդրադարձս ապականելու հատկության մասին է: Երբ մարդ արարածը փորձում է մաքուր երևույթի վրա սրբագրել իր մտքերը: Ձեռագիրը չի կարելի թողնել մի տեղ, որը նախատեսված չէ գրառման համար: Փնթիությամբ ոչ սրբագործվում են ու ոչ էլ ընդգծում են անհատականությունը: Տխրեցի , երբ երթուղային տրանսպորտում կրկին անգամ բախվեցի փչացնելու այս հանրածանոթ երևույթին: Դատապարտելի է ….  

Գողացել է Ասատուրի հեռախոսը

Կինը հյուրընկալվելով ծանոթի բնակարանում՝ գողացել է նրա հեռախոսը Հունիսի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալվարդ Ս.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Ն. Տիգրանյան փողոցի 6 շենքի մի բնակարանում՝ գողացել է 1989 թ. ծնված Ասատուր Ա.-ի 90.000 […]

Երեւանին մատակարարվող ջրաքանակն ավելացել է

Ամառը միշտ էլ հանդիսացել է ջրամատակարարման առումով «պիկ», հետեւաբար՝ ամենալարված ժամանակաշրջանը «Երևան Ջուր» ընկերության համար: Սովորաբար հունիսից մինչեւ սեպտեմբերի կեսը մոտ 15 տոկոսով ավելանում է ջրի սպառումը, ցավոք, նաեւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետ կապված: Այս առումով ընթացիկ տարին բացառություն չկազմեց: Մայիսի վերջին անձրեւների դադարելուն պես շոգերը «վրա տվին», որով պայմանավորված կտրուկ ավելացավ ջրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի