18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել.Շարմազանովը էլեկտրաէներգիայի թանկացումից

«Ցանկացած թանկացում չի կարող ողջունելի լինել»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հունիսի 12-ին Ազգային ժողովում էլեկտրաէնեգիայի թանկացման վերաբերյալ անցկացվելիք լսումներին:

«Չնայած նրան, որ ես փակ լսումների կողմնակից եմ, այդուամենայինիվ, որոշվել է, որ բաց լսումներ են լինելու: Ամեն ինչ կլինի բաց և հրապարակային: Նախևառաջ հենց իշխանություններին ձեռնտու չէ ցանկացած ոլորտում թանկացում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի դիտարկմանը, թե այդ լսումներն ինչ-որ կերպ կարո՞ղ են ազդեցություն ունենալ սակագնի բարձրացման վրա, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ազգային ժողովը համապատասխան հանձնաժողովն օգտագործելով իր կանոնակարգ օրենքում ամրագրված լիազորությունները, հրավիրում է խորհրդարանական լսումներ: Եթե խորհրդարանական լսումներ չհրավիրեին, կասեիք, թե Ազգային ժողովը պոստում քնած է, ոչ մի բան չի անում»: Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, թե կարող է հստակ ասել, որ որևէ իշխանություն չի կարող ողջունել, որ իր երկրում այս կամ այն ապրանքը, կամ այս կամ այն սակագինը թանկանա:

 «Եթե գնում են այդ ճանապարհով, ուրեմն ստիպված են և կան պատճառներ: Կքննարկենք, կտեսնենք»,-ասաց Շարմազանովը և հավելեց. «Կարծում եմ, որ վաղը ժողովրդահաճո հայտարարությունների պակաս չի լինելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ