11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 11, 2015

Երկիր ա կործանվում.ազատամարտիկները կմիավորվե՞ն /վիդեո/

«Դարեր առաջ Դարեհը ասել է, որ հայ ազգին դժվար է հաղթել՝ նրան պետք է պառակտել»,-Henaran.am-ի  հետ զրույցում ազատամարտիկների պառակտումներին ու ազատամարտիկների  քաղաքականացված կառույցներին անդրադարձավ գրող, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: «Պառակտումը ազատամարտիկների սրտով չէր: Չէ՞  որ այդ նույն ազատամարտիկներին մենք տեղել ենք հերոս դարձած՝ կռվի դաշտում, բայց այսօրվա դրությամբ շատ արժեքներ են փոխվել դեպի վատը՝ դեգրադացվել են»,-նշեց […]

Սեռական հարաբերություն 16 տարին չլրացած անձի հետ.բռնվեց

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արամ Խ.-ին, ով 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով: 

Հայտնի են մրցույթի հաղթողները

Հունիսի 10-ի երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարները։ Մրցանակային տեղերի համար կպայքարի 5 մասնակից՝ Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Միլետիչ Իվա (Սերբիա)։ Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական […]

Ոչ ոք հայ լինելս թող կասկածի տակ չդնի. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները դեռ շարունակում են քննարկումների և դիտարկումների նյութ մնալ: Մասնավորապես անսպասելի էին Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պարտությունը, քրդամետ կուսակցության հաղթանակը, ինչպես նաև պատգամավորության հայ թեկնածուների կողմից անցողիկ շեմի հաղթահարումը, գրում է  Ermenihaber.am-ը: Ներկայիս 25-րդ գումարման թուրքական խորհրդարանի նորընտիր 3 հայ պատգամավորներից մեկը երկրի գլխավոր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական […]

Ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 11.06.2015թ.՝ ժամը  01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն […]

Օձի խայթոցի 9 դեպք Հայաստանում

«Ոչ թե օձերի թվաքանակն է շատացել, այլ սառնարյուն կենդանիների կեսնակերպի առանձնահատկությունն է, դուրս են գալիս։ Օձերի համար ահազանգերն են շատացել։ Տեղափոխվել է դեպի ապրելավայրեր, գյուղատնտեսություն վարում են այն տեղերում որտեղ նախկինում չէին արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: «Այս տարի արդեն […]

ԱԺ-ն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Այսօր հերթական քառօրյաի վերջին օրը Ազգային ժողովն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ 66 կողմ, 17 ձեռնպահ և 10 դեմ քվեարկությամբ: Բյուջեի կատարողականին կողմ էր միայն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը:  Ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ օրենքով՝ ԱԺ հինգերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ավարտն է: ԱԺ նախագահը պատգմավորներին խնդրեց ներկա […]

Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ: Ողջունելով դեսպան Թումանյանին` Ալաեդին Բորուջերդին գոհունակություն հայտնեց հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության առնչությամբ: Նա առանձնահատուկ ընդգծեց Իրանի հայ համայնքի դերն ու ունեցած մեծ ներդրումը երկրի զարգացման գործում: Դեսպան Թումանյանն իր հերթին […]

Հրդեհ «Ամիրա Պալաս» հյուրանոցում

Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող “Ամիրա Պալաս” հյուրանոցի շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են շոգեբաղնիքը (մոտ 9 քմ) և կից սենյակը՝ գույքով (մոտ 21 քմ): 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի