11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2015

Վիճաբանել և հարվածել են իրար

Հունիսի 8-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու համար, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Էմիլ Ս.-ին, որի քթին առկա էր վնասվածք, 1978 թ. ծնված Ավետիս Ղ.-ին, 1989 թ. ծնված Նորայր Հ.-ին […]

«Հիասթափած եմ Հայկ Մարությանից՝ իբրև դերասան». Դիանա Մարտիրոսյան

Վերջին շրջանում շատ հաճախ են նկարահանվում հայկական ֆիլմեր, սակայն, ինչպես ասում են, քանակը դեռ որակ չի ապահովում։ Կինոթատրոններում իրար հերթ չտվող պրեմիերաներից հետո հիմնականում դուրս ես գալիս հիասթափված։ BlogNews.am-ը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսել է հայկական ֆիլմերի մասին ու վերլուծել դրանք։ Դիանան նշեց, որ է հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, սակայն մասնագիտության բերումով […]

Քրիշտիանու Ռոնալդուի մորը ձերբակալել են` մի ճամպրուկ փող ձեռքին /ֆոտո/

Մադրիդի օդանավակայանում խոշոր չափով գումար երկրից դուրս հանելու փորձի ժամանակ ձերբակալվել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մայրը: Ինչպես հայտնի է դարձել, 61-ամյա Դոլորես Ավեյրուն փորձել է Իսպանիայից դուրս բերել 55 հազար եվրո, այն դեպքում, երբ թույլատրելիի սահմանը 10 հազարն է: Այժմ հայտնի ֆուտբոլիստի մայրը ստիպված է փաստաթղթեր ներկայացնել այդ գումարի աղբյուրի մասով:

Կրակոցներ Վեդիում

Հունիսի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է: Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով: […]

Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, […]

Շլացնող ճոխություն, աստղային հյուրեր. տեղի է ունեցել Վալենտին Յուդաշկինի դստեր հարսանիքը /ֆոտոշարք/

Օրեր առաջ` հունիսի 5-ին, տեղի է ունեցել հանրահայտ ոճաբան Վալենտին Յուդաշկինի դստեր` Գալինա Յուդաշկինայի եւ Պյոտր Մակսակովի հարսանյաց հանդեսը: Հարսանիքը աչքի է ընկել իր ճոխությամբ, աստղային հյուրերով, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կնոջ` Սվետլանայի հետ: Զույգն օրինականացրել է հարաբերությունները դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն հարսանիքը միայն հիմա են արել: Գալինայի շքեղ հարսանյաց զգեստի հեղինակը […]

Մեկ պատուհանի սկզբունքով

Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն(ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը: ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Այս առումով, […]

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսուչը կալանավորվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի