11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2015

Հյուրանոցի ավտոտնակում մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.36-ին, մարվել՝ 04.38-ին: Հյուրանոցային համալիրի առաջին հարկում` ավտոտնակում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-21015» մակնիշի 19 ՕL 486 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավետիսյանների գործով ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնի գրագրության մեջ է ռուսական կողմի հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել: Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք […]

Մովսես Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարա՞ր.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առ ժամանակ սառեցվել է Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը. «Ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է, բայց ոչ մոտակայում»: Որոշ տեղեկություններով, այդ տեղափոխությունն Արթուր Աղաբեկյանին ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու կոնտեքստում է դիտվում, ինչն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու, ԼՂ Աժ ընտրություններում հաղթանակ տանելու արձագանքն է:  Ընդ որում, բավականին հեռուն […]

Մհեր Սեդրակյանը թույլ չի տա որդուն քաղաքապետ դառնալ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն թույլ չի տա դառնալ քաղաքապետ, ինչպես թույլ է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում որդին նախօրեին Արտաշատում քաղաքապետ ընտրվեց: Սեդրակյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ ասելով. «Եթե պատասխանեմ, դուք սաղ խառնելու եք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գեներալի որդու հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի