11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2015

Պն-ում մեկնարկել են ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները

2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին […]

Այսօր ընկերների միջազգային օրն է

Այսօր` հունիսի 9-ին, ողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը (International Friends Day): Ընկերների օրը նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգրեսը օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Ընկերության ազգային օր եւ այդ օրվանից սկսած այն նշվում է ամեն տարի, սակայն ոչ պաշտոնապես Ընկերների միջազգային օրը նշվում է այսօր` հունիսի 9-ին: Ընկերների օրը կարելի է […]

Հակառակորդը կրակել է բնակելի տների ուղղությամբ.հրադադարի խախտում/ֆոտո/

Այսօր, կեսգիշերին հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակելի տների ուղղությամբ: Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց, որ վնասվել է իր հարևանի լուսամուտը՝ կոտրվելով ապակին: Գյուղացին նկատեց, որ իրենք սովորել են ապրել կրակոցների հարևանությամբ, սակայն զայրանում են, երբ բնակելի տների ուղղությամբ են կրակում: «Խուճապ չկա և չի կարող լինել»,-ասաց մեր […]

Ինչո՞ւ է ցմահ դատապարտյալը հացադուլ անում.Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. «Որսորդը բնապահպան չի դառնա»,-այսպես են կալանավորները պատկերավոր բնութագրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանին, ով, պարզվում է, իր ղեկավարած հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների խնդիրներին հաղորդ չէ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը հացադուլ է հայտարարել, սակայն պատկան մարմինները չեն էլ մտածում նրա պահանջը բավարարելու […]

Ամերիկյան ընկերության մուտքը ՀՀ էներգետիկ ոլորտ և դրա հնարավոր հետևանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ դեռ նախորդ տարվա սկզբին Ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության հետ գույքի առքուվաճառքի […]

ՀԾԿՀ–ն առաջիկա նիստում չի քննարկի էլեկտրաէներգիայի թանկացման հարցը.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ […]

«Օդնոկլասնիկի»-ով դատապարտյալի հետ ծանոթացած կինն ինքնասպանության փորձ է արել.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Մելքոնյանի գործի դատական քննությունը: 35-ամյա Գարիկը նախկինում 5 անգամ դատապարտվել էր: Սա նրա 6-րդ դատվածությունն է: Ըստ մեղադրանքի՝ «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը 2013 թվականի սեպտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Նունե Գ.-ի (անունը փոխված է) հետ, հայտնել […]

Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին` երկրի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Միաժամանակ հունիսի 3-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել Անկարայում Բրազիլիայի դեսպանը, որին ներկայացվել է խնդրի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը: Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիայի ԱԳՆ-ն «բացատրել է հայկական լոբբիի» գործունեությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի