24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հակառակորդը կրակել է բնակելի տների ուղղությամբ.հրադադարի խախտում/ֆոտո/

Այսօր, կեսգիշերին հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակելի տների ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց, որ վնասվել է իր հարևանի լուսամուտը՝ կոտրվելով ապակին:

Գյուղացին նկատեց, որ իրենք սովորել են ապրել կրակոցների հարևանությամբ, սակայն զայրանում են, երբ բնակելի տների ուղղությամբ են կրակում:

«Խուճապ չկա և չի կարող լինել»,-ասաց մեր զրուցակիցը:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ ֆեյսբուքի իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրառել է.«Գիշերը Բաղանիսում խաղաղ չի անցել: Փառք Աստծո վնասները միայն նույթական են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ