03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկյան ընկերության մուտքը ՀՀ էներգետիկ ոլորտ և դրա հնարավոր հետևանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

«Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ դեռ նախորդ տարվա սկզբին Ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության հետ գույքի առքուվաճառքի պայմանագիր էր ստորագրել, ըստ որի Որոտանի ՀԷԿ համալիրը 180 մլն. դոլարով հանձնվում էր Ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությանը, սակայն այն վերջնական չէր ձևակերպվել` տեխնիկական խնդիրների պատճառով և այսօր վերջապես այն իր ավարտին է հասնում:

Ամերիկյան Countour Global ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին, այն հանդիսանում է էլեկտրաէներգիա արտադրող և օպերատոր ընկրություն, բացի այդ զբաղվում է նաև կենտրոնացված ջերմամատակարարմամբ: Ընկերությունը ներկայացված է 17 երկրներում և ընդհանուր առմամբ տիրապետում է 3700 մՎտ հզորությունների: Ընկերությունը զբաղվում է ինչպես ավանդական էներգետիկայով, այնպես էլ վերականգնվող էներգետիկայով (հիդրոէներգետիկա, բիոգազ(մեթան), արևային էներգետիկա, քամու էներգետիկա), բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից ընկերությունը զբաղվում է նաև կոոգեներատորների կառուցմամբ և շահագործմամբ:

Որոտանի կասկադի հզորությունը կազմում է մոտ 400 մՎտ, միջին տարեկան արտադրությունը կազմում է 1.2 մլրդ. կՎտ/ժ, ինչը կազմում է Հայաստանի ամբողջ գեներացիայի 16%-ը: Ընկերությունը հանդիսանում է ամենացածր սակագնով էլեկտրաէներգիա վաճառող ընկերություններից մեկը ՀՀ-ում, որի սակագինը կազմում է 6.8 դրամ 1կՎտ/ժ-ի դիմաց, և չնայած դրան ընկերությունը աշխատում է շահույթով: Որոտանի կասկադի վաճառքի հիմնավորման մեջ նշվում է կասկադի շահագործման ժամկետի ավարտին մոտենալն և նրա հետագա շահագործման համար նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը:

Ամերիկյան ընկերության մուտքը ՀՀ էներգետիկ ոլորտ շատ դրական արդյունքներ կարող է ունենալ ՀՀ համար` առաջին հերթին կբարելավվի ընկերության մենեջմենթը և կատարվելիք մեծածավալ ներդրումները էականորեն չեն ազդի էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնի վրա: Ընկերության մուտքը ՀՀ էներգետիկ ոլորտ իր հետ նաև կբերի կառավարման նոր մշակույթ, ինչը կարևոր խնդիր է բոլոր հետխորհրդային երկրների համար: Բացի դա ինչպես նշվեց` ընկերությունը զբաղվում է նաև վերականգնվող էներգետիկայով և կոոգեներատորների կառուցմամբ և ապագայում հնարավոր է համագործակցություն նաև ուղություններով:

Չնայած գործարքի նախնական գինը (180մլն դոլար (վերջնական գինը հրապարակված չէ)) ցածր է գույքի իրական արժեքից, սակայն ընդհանուր առմամբ գործարքը կարելի է դրական համարել: Հայտնի չէ, թե գույքի վաճառքից առաջացած միջոցները որտեղ են ուղղվելու, բայց ճիշտ կլիներ, որ այդ գումարները մնան էներգետիկայի ոլորտում և ուղղվեն ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի ճյուղերի ներդրմանը և զարգացմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ