11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2015

Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով Իտալիայում է

Հունիսի 6-ից 8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Հռոմում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 39-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նստաշրջանի ընթացքում գյուղատնտեսության նախարարը ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտին առնչվող երկկողմ հարցեր: Մասնավորապես կարճատև առանձնազրույցներ կայացան Վրաստանի, Իրանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարների հետ: Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի […]

Խաչատրյանական մրցույթի իլյուստրացիայի հեղինակը բժշկականի ուսանող է

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը ներկայանում է գեղեցիկ իլյուստրացիայով, որի հեղինակը Դավիթ Արծրունին է։ 22-ամյա Դավիթը ծնվել է Գավառ քաղաքում։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում, ապագա վիրաբույժ է։ Մասնագիտությանը զուգահեռ Դավիթ Արծրունին զբաղվում է նաև նկարչությամբ. «Էսքուիզ»  նկարչական ստուդիայի հիմնադիրն է։ Ավելի վաղ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հրավիրել […]

Հաղթեցին՝«Էրդողանը չլինի, ով ուզում է լինիի» կողմնակիցները

«Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին՝ «Էրդողանը չլինի ով ուզում է լինիի» կողմնակիցները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա դիտարկմամբ ընտրողները քվեարկեցին ոչ թե քրդական կուսակցության համար, այլ քվերակեցին Էրդողանի դեմ: «Ոչ թե թուրքերը ձայն չտվեցին, այլ քրդերը ձայն չտվեցին: Հաշվի առնելով, որ Թուրքիայում մշտապես քրդական կուսակցությունը ձայն չէր հավաքում, այն այս […]

Յուրի Խաչատուրովը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին

Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին: Այն նպատակաուղղված է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014թ. Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակմանը: Նոր նախաձեռնությունը միտված է համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու […]

Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում.Էդուարդ Շարմազանով

«Հանրաքվեի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը  նկատեց, որ  այս  օրենքը խիստ կարևոր է և բխում է ՀՀ ժողովրդավարացման տրամաբանությունից: Շարմազանովը նկատեց, թե ԱԺ ամբիոնը ոչ միայն մամուլին հղում կատարելու վայր է, այլ առաջին հերթին փաստերով խոսելու տեղ: […]

Մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 218 տղա և 191 աղջիկ

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41.614 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 218 տղա և 191 աղջիկ:

Հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել […]

Քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Ռոշալ քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Արտյուխինը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա մանկական խաղահրապարակում ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխայի: Քննության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 24-ին, սակայն այդ մասին միայն հիմա է բարձրաձայնվում: Մանկական խաղահրապարակում քաղաքապետի 6-ամյա որդու եւ 10 տարեկան մեկ այլ երեխայի միջեւ վիճաբանություն է սկսվել: […]

93-ամյա Սաբհա Մանսուրին սպանել են Երևանում

Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում երեկ՝ հունիսի 8-ին, հայտնաբերվել է 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Այս տեղեկությունը  հաստատեցին ոստիկանությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի