29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Յուրի Խաչատուրովը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին

Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:

Այն նպատակաուղղված է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014թ. Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակմանը: Նոր նախաձեռնությունը միտված է համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար գործընկեր պետությունների զինված ուժերի անձնակազմի կրթության և ստորաբաժանումների պատրաստության համար բարենպաստ հնարավորությունների ապահովմանը:

Համաժողովի ավարտից հետո, հունիսի 10-ին կսկսվի գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ