18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով Իտալիայում է

Հունիսի 6-ից 8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Հռոմում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 39-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նստաշրջանի ընթացքում գյուղատնտեսության նախարարը ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտին առնչվող երկկողմ հարցեր: Մասնավորապես կարճատև առանձնազրույցներ կայացան Վրաստանի, Իրանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարների հետ:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հետ հանդիպման ընթացքում վերջինս նախարար Սերգո Կարապետյանին հրավիրեց այցելել Վրաստան:

Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի հետ հանդիպման ընթացքում նախարար Կարապետյանը վերահաստատեց Հայաստան այցելելու իր հրավերը:

Նստաշրջանի օրակարգում էր նաև գլխավոր տնօրենի ընտրության հարցը: Ընտրությունների արդյունքներով գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվեց գործող տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան՝ չորս տարի ժամկետով:

Ընտրություններից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ Նախագահի և վարչապետի անունից շնորհավորեց նորընտիր գլխավոր տնօրենին և հրավիրեց այցելել Հայաստան:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 39-րդ նստաշրջանի շրջանակներում մի շարք երկրներ պարգևատրվեցին պատվոգրերով՝ Հազարամյակի զարգացման նպատակների չափորոշիչներով աղքատության կրճատման բնագավառում զգալի առաջընթացի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ