02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում.Էդուարդ Շարմազանով

«Հանրաքվեի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը  նկատեց, որ  այս  օրենքը խիստ կարևոր է և բխում է ՀՀ ժողովրդավարացման տրամաբանությունից:

Շարմազանովը նկատեց, թե ԱԺ ամբիոնը ոչ միայն մամուլին հղում կատարելու վայր է, այլ առաջին հերթին փաստերով խոսելու տեղ: Շարմազանովի արձագանքը առնչվում էր այսօր  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը,ըստ որի որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումներ են եղել:

Նշենք, որ Բիշարյանը հղում էր արել «Ժողովուրդ» օրաթերթին, որտեղ գրված է, որ Ալավերդիում, Աբովյանում, Արտաշատում տեղի ունացած ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, օրինակ՝ Ալավերդիում 3 հազար մարդ ավել է քվեարկել։

«Հենց այս պատճառով պահանջում եմ, որպեսզի օրենքի փոփոխություններում ներառվի ընտրողների ցուցակների հրապարակում»,- նշել  էր Բիշարյանը։

«Ես այն քաղաքացիներից մեկն եմ, որ կիրակի օրը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Ալավերդու բնակիչ եմ, մասնակցել եմ ընտրություններին, եթե իմ հարգարժան գործընկերոջ ներկայացրած փաստերը նույն ձև են Արտաշատի ու Աբովյանի հետ կապված, ինչպես Ալավերդիում, ուրեմն ես պարտավոր եմ և՛ իմ ընտրողներին, և՛ հայրենակիցներին ասել փաստերով: Ալավերդիում որևէ մեկը պլաստիկ քարտերով չի ընտրել, ընտրությունը եղել է անձնագրերով, ես՝ Էդուարդ Շարմազանովս, նվաստս, մասնակցել եմ ընտրություններին իմ սովորական անձնագրով»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը իր ասածը փաստեց թվային տվյալներով.«Ասացիք 3000 ավելի, եթե նախորդ ընտրություններին մասնակցել է 9300 քաղաքացի, էդ ո՞նց եղավ 3000 ավել, երբ ես եմ եղել թեկնածու 8900 է մասնակցել. խնդրում եմ թյուրիմացության մեջ մի գցեք մեր հասարակությանը»:

ԱԺ փախնախագահը ներկայացրեց իր դիտարկումները և նշեց, որ ոչ մի համայնքից ընտրախախտման բողոքներ չկան:

«Չի կարելի բամբասանքներով խոսել, հարգելի բարեկամներ, բոլորիս կոչ եմ անում փաստերով խոսել, մեզ նայում են ոչ միայն այս դահլիճում, մեզ նայում են և սփյուռքում, և ՀՀ-ում: Ասում ա՝ վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում»,- հավելեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ