02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 8 գործերի քննության արդյունքում կայացվել է 400,0հազ.դրամի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 5,38մլն.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված խախտման   համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի չորս որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

 Երևանի տարածքային բաժնի  կողմից տնտեսվարողի մոտ իրականացված  ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 16.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,իսկ  Սյունիքի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 180.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 131.3հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է  վարչական երկու վարույթ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 76.5կգ «սիգ»: Ձկները սահմանված  կարգով  հանձնվել  են  Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Հեքիաթ» մանկապարտեզներին և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ :

Վայոց ձորի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 37.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.29մլն.դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ