25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պն-ում մեկնարկել են ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները

2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:

Երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերը վերջնական կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը, ինչպես նաև կանցկացնեն «Բաղրամյան  ուսումնական կենտրոնի տեղազննումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ