13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱԺ-ն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Այսօր հերթական քառօրյաի վերջին օրը Ազգային ժողովն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ 66 կողմ, 17 ձեռնպահ և 10 դեմ քվեարկությամբ: Բյուջեի կատարողականին կողմ էր միայն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը:  Ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ օրենքով՝ ԱԺ հինգերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ավարտն է: ԱԺ նախագահը պատգմավորներին խնդրեց ներկա լինել նստաշրջանի փակմանը, որը կհայտարարվի ԱԺ օրհներգի ներքո:

ԱԺ նախագահը նաև  տեղեկացրեց, որ հունիսի 15-ին  Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա նաև արտահերթ նստաշրջան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ