22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օձի խայթոցի 9 դեպք Հայաստանում

«Ոչ թե օձերի թվաքանակն է շատացել, այլ սառնարյուն կենդանիների կեսնակերպի առանձնահատկությունն է, դուրս են գալիս։ Օձերի համար ահազանգերն են շատացել։ Տեղափոխվել է դեպի ապրելավայրեր, գյուղատնտեսություն վարում են այն տեղերում որտեղ նախկինում չէին արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

«Այս տարի արդեն գրանցել ենք 128 ահազանգ օձերի երևացած լինելուն, 69 դեպքում տեղում հայտնաբերվել է կենդանին ու տեղափոխվել անվտանգ տարածք և բաց թողնվել: վերջին 3-4 տարիներին գրանցվող վիճակագրության համաձայն  կա աճի միտում, թեև դժվար է ասել, որ միայ օձերի նկատված լինելու դեպքերն են շատանում: Բավականին մեծացել են բնակչության 911 ծառայության դեպքերը: Եթե նախկինում մարդիկ վելի շատ տեղում էին լուծում խնդիրը, վերջին տարիներին ավելացել են ահազանգերը»,-նշեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

ՏԿԱԻՆ պաշտոնյան զգուշացրեց, որ եթե մարդիկ իրենց բնակարանում կամ սահմանափակ տարածքում օձ են հայտնաբերում, չվախեցնն կենդանուն և անկյուն չգցեն, այլապես նա կարող է հարձակվել՝ պաշտպանվելու համար։

Արամ Աղասյանը  նշեց, որ հանրապետությունում կա 23 տեսակի օձ, որոնցից 4-ն են թունավոր։ 4-ից երեքը հայկական իժեր են, իսկ մեկը՝ գյուրզա։ «Իժերի երկու տեսակներ ապրում են առնվազն 1800 մ բարձրության վրա և գրեթե չեն հանդիպում մարդկանց։ Մյուս երկուսը նախալեռնային են և հաճախ են հանդիպում մարդուն։ Առավել հաճախ գյուրզան է հանդիպում»,-ասաց նա։

Երկրի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն էլ նշեց, որ այս տարի մայիսի-հունիսին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպ՝մեկով ավելի քան նախորդ տարի։ «Երկուսը երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից մեկին օձը խայթել է Հրազդանի կիրճում,մյուսին՝ Քանաքեռում՝ իր տան մոտ։ Ամբողջ հանրապետությունը ապահովված է անհրաժեշտ հակաթույնով, որը կիրառելի է այս բոլոր օձերի խայթոցի դեմ»,-ասաց նա։ Բժիշկը հիշեցրեց օձի խայթոցի դեպքում տուժածին առաջին օգնություն ցույց տալու միջոցները։

«Պետք է այդ րոպեին բերանով քաշել թույնը ու թքել։ Օգնություն ցույց տվողին ոչ մի վտանգ չի սպասվում, որովհետև թույնը բերանի միջոցով չի թունավորում մարդուն, միայն եթե այդ պահին արյունահոսող խոց առկա չէ ստամոքսում։ Այնուհետև պետք է անշարժարժացնել վերջույթը ու հասցել հիվանդանոց։ Չի կարելի կտրվածք անել, այլրել տեղանքը»,-հավելեց Գաբրիելյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ