04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երկիր ա կործանվում.ազատամարտիկները կմիավորվե՞ն /վիդեո/

«Դարեր առաջ Դարեհը ասել է, որ հայ ազգին դժվար է հաղթել՝ նրան պետք է պառակտել»,-Henaran.am-ի  հետ զրույցում ազատամարտիկների պառակտումներին ու ազատամարտիկների  քաղաքականացված կառույցներին անդրադարձավ գրող, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

«Պառակտումը ազատամարտիկների սրտով չէր: Չէ՞  որ այդ նույն ազատամարտիկներին մենք տեղել ենք հերոս դարձած՝ կռվի դաշտում, բայց այսօրվա դրությամբ շատ արժեքներ են փոխվել դեպի վատը՝ դեգրադացվել են»,-նշեց ազատամարտիկը ցավ հայտնելով, որ երկրապահը քաղաքականացված է ու իշխանության կողքին է:

Ազատամարտիկին ճնշում է ստեղծված իրավիճակը, բայց մի բանում նա համոզված է.«Ազատամարտիկները, մանավանդ նրանք, ովքեր կամավոր դուրս են եկել հանուն իրենց երկրի՝ մահվանը ընդառաջ գնալով՝  նրանք չեն նայի որևէ կուսակցության կամ առաջնորդի: Նրանք հոգով են իրար ճանաչում: Նրանք հոգու պրիզմայով են անցկացնում այս իրավիճակը ու հասկանում են, որ երկիր ա կործանվում»,-հավելեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ