05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հաղթել են Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի նստաշրջանը, քննարկումներ են եղել ապագա արտահերթ նստաշրջանի վերաբերյալ, ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները, որտեղ քսան համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որից 16-ը հաջողության են հասել Հանրապետական կուսակցության թեկնածուները: ՀՀԿ Գործադիր մարմինի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այն համայնքներում, որտեղ Հանրապետական կուսակցությունը առաջադրել կամ պաշտպանել է որևէ թեկնածուի, այնտեղ հաջողության են հասել Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց նաև, թե Գործադիր մարմնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ