30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ողբերգություն. Վեդի գետից դուրս են բերել 9-ամյա եւ 7-ամյա եղբայրների դիերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ