15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Բիբինը ո՞վ դառավ, որ …

«Ես հրավիրել եմ Բիբինին: Երեք անգամ պաշտոնապես ծանուցել եմ նրան, որ ներկայանա խորհրդարան: Ես Ձեզ կտրամադրեմ նրա պատասխան նամակի կրկնօրինակը»,-այսօր ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ընդառաջ գնալով պատգամավորների պահանջին` Այվազյանը բարձրաձայն ընթերցեց  Բիբինի պատասխանը: «Ես դոգմատիկ մտածողության տեր մարդ եմ ու շոուների սիրահար չեմ»,-պատասխանը կարդալուց հետո ասաց […]

Առանց Րաֆֆի Հովհաննիսյանի

Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական  Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ: Քննարկվեցին Հայաստանում հնարավոր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրները, […]

Հայտարարություն զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու վերաբերյալ

2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի […]

ԼՂՀ վարչապետն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ,հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցությանե հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերինընդունվում է գարու բերքը: Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին: Ասկերանի վարչակազմիղեկավար Սերգեյ Գրիգորյանի […]

Ինչ անել վերելակների հետ

2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով  մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման  ընթացքն է քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կոմունալ բաժինների պետերը, վերելակային տնտեսությունները սպասարկող ընկերությունների տնօրենները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և վերահսկողության վարչությունների աշխատակիցները, համատիրությունների նախագահները: Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի առաջին տեղակալին նախ […]

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն, «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպում է միջոցառում:  Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառման շրջանակում վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ […]

Ինչու՞ են համընկնում Ալիեւի եւ Շթրենցի մոտեցումները

«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հունիսի տասի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի ՙնախագահի մեծ շոուն հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիեւը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել: Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է քան […]

Ռոբերտ Նազարյանի ու Երվանդ Զախարյանի «կռիվը»

«Ինձ մի ներքաշեք Բիբին-Նազարյան հակամարտության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ կարծես` ինձ այստեղ կանչել եք ՀԵՑ- ի մենեջմենթը դիտարկելու համար»,-Աժ-ում ընթացող լսումների ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ անդրադարձավ Ռոբերտ Նազարյանի առավոտվա հայտարարությանը, որ Բիբինը բացակա է ու նա պատրաստ է անկեղծանալ առանց Բիբինի ներկայության : […]

14-ամյա աշակերտը դանակահարել է ուսուցչին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ասիացի արտաքինով դեռահասի, ով մեղադրվում է ուսուցչին դանակահարելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տեղի դպրոցներից մեկում: Աշակերտը դանակահարել է 50-ամյա ուսուցչին համադասարանցիների աչքի առաջ ու փախել, հայտնում է The Daily Mail-ը: Թե ինչն է եղել աշակերտի նման արարքի պատճառը, հայտնի չէ: Այժմ տեղի ոստիկանությունը որոնում է տղային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի