05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն, «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպում է միջոցառում: 

Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառման շրջանակում վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է` խոսելու մեծ հայրենասերի,  ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը: 

Ծննդյան 64-ամյակին նվիրված երեկոյի շրջանակում ցուցադրվել է նաև Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող, Արթուր Գևորգյանի հեղինակած «Մարդը, ով մերն էր ու մեր կողքին» տեսաֆիլմը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ