Ռոբերտ Նազարյանի ու Երվանդ Զախարյանի «կռիվը»

«Ինձ մի ներքաշեք Բիբին-Նազարյան հակամարտության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ կարծես` ինձ այստեղ կանչել եք ՀԵՑ- ի մենեջմենթը դիտարկելու համար»,-Աժ-ում ընթացող լսումների ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ անդրադարձավ Ռոբերտ Նազարյանի առավոտվա հայտարարությանը, որ Բիբինը բացակա է ու նա պատրաստ է անկեղծանալ առանց Բիբինի ներկայության :
«Չկա չարիք առանց բարիք, գուցե Բիբինի բացակայությունը Ձեզ հնարավորություն տվեց,ավելի ազատ խոսել: Որ այդ 22 միլիրադը չի ներառվել, ասվելով, որ դրանք հիմնավորված ծախսեր չեն: Այդ դեպքում մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարվեր այդ ստախոսի մոտ, քանի որ դուք նրան որակեցիք որպես ստախոս ու ավելին դուք որակեցիք սա որպես աննորմալ երևույթ: Իմ կարծիքով և բարոյական և տնտեսական և իրավական, և բարոյական բոլոր հիմքերը կան այս միջնորդությունը մերժելու համար: Մերժել և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել»,-իր հարցադրումները հնչեցրեց պատգամավորը:
Մարգարյանը նշեց նաև, որ իր համար հասկանալի չէ դրամի արժեզրկման կամ սակավաջրության պայմաններով արված փաստարկումները:
Արձագանքելով Հովհաննես Մարգարյանին ՀԾԿՀ նախագահը ասաց.
«Նախ չկա բարիք առանց չարիքին, իմ անկեղծանալը չկապեք իրա գալու չգալու հետ: Ես միշտ էլ անկեղծ եմ եղել;Աստծո հետ ես կապեցի սակավաջրությունը ոչ թե Բիբինի աշխատանքի»,-նշեց Նազարյանը և անդրադարձավ ՀԵՑ-ի հիմնավորումներին.»Ասեմ Ձեզ, որ նրանք հարկային պարատավորությունները կատարել են , գնացել վարկեր են վերցրել դրանք վճարելու համար: Իմ ու Զախարյանի կռիվը դրանում է, ասում է բա լավ, մարդիկ որտեղից գտնեն էտ գումարները,որ վճարեն իրենց տոկոսները»,-հավելեց Նազարյանը: