ԼՂՀ վարչապետն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ,հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցությանե հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերինընդունվում է գարու բերքը: Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին: Ասկերանի վարչակազմիղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ կառավարության ղեկավարը մեկնել է շրջանի դաշտեր և, տեղում ծանոթանալով աշխատանքներին,գոհունակություն հայտնել հնձի և հրդեհականխման միջոցառումների առթիվ:
Վարչապետ Հարությունյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, եղել է նաև սահմանամերձՄատաղիսի և Թալիշի դաշտերում, որտեղ, բացի աշնանացան մշակաբույսերի բերքահավաքից, գարնանացան կուլտուրաների մշակման ակտիվաշխատանքներ են կատարվում:
Ա. Հարությունյանը ծանոթացել է կոոպերատիվ հիմունքներով իրականացվող աշխատանքներին, տվելհամապատասխան հանձնարարականներ: Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է «Golden-fish kե ընկերության կողմից Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցվողձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել:
Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց ձկնաբուծարանիտարածքում, ընկերության ներկայացուցիչները նրան ծանոթացրել են կատարված աշխատանքներին: Պատասխանատուների խոսքով՝ ձեռնարկությունը շուրջ 3 տարուց սկսելու է արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին