15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Լավ լուր. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն: Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղավարն այն է, որ […]

Մանրամասներ Բաքու մեկնած մեր մարզիկներից

Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը տեղեկացնում է. Բաքու ժամանեց Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Նրանք արդեն հասցրել են մարզվել ( բասկետբոլ են խաղացել): Հունիսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 19-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի […]

Պորտուգալիան Հայաստանում երբեք չի կրել ու չի էլ կրելու. Շարմազանով

«Ես միշտ հավատում եմ Հայաստանի հավաքականին. հաստատ չի պարտվի»,- Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կանխատեսում արեց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովը վստահ է, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին շատ լավ խաղ է սպասվում, որը կազդարարի Սարգիս Հովսեփյանի՝ որպես ՀՀ հավաքականի նոր մարզչի հաղթական մեկնարկը: «Կարևորն այն է, որ […]

Հայաստան մտնող գազը չի էժանացել /վիդեո/

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանում գազի բաշխմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող բնական գազի գինը էժանացել է և դարձել 165 ԱՄՆ դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն, «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնեցին, որ սահմանին բնական գազի գինն այժմ կազմում է 190.65 […]

Ստամբուլում տարեց հայ կանանց սպանել ու բռնացել են /վիդեո/

Ստամբուլի հայկական թաղամասերում դեռևս վերջին տարիներին թուրք ծայրահեղականները հարձակումներ էին գործում տարեց հայ կանանց վրա ու բռնության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Henaran.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ այդ օրերին ստամբուլահայությունը կանգնեց փաստի առաջ.«Հետաքրքիր է, որ մինչև հիմա չի բացահայտվել սպանությունների մեղավորը ու գլխավոր կազմակերպիչը: Բազմաթիվ ականատեսների ու իրենց ծանոթների պնդումով ոչ ադեկվատ ու […]

Ուորլիքը Բաքվում է. կբանակցի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գտնվում է Բաքվում, որպտեղ պատրաստվում է բանակցություններ իրականանց նել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին համանախագահը գրել է Թվիթերի իր էջում.  «Անհամբերությամբ սպասում եմ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին»,- գրել է նա:

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություն ունեն Արցախի հարցում. Ժամանակ

«Ժամանակ»-ը զրուցել է Բաքվի քաղաքական ինովացիաների եւտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանՄուբարիզ Ահմեդօղլուի հետ: Պարոն Ահմեդօղլու, առաջիկայում Բաքվում Եվրոպական խաղերն ենանցկացվելու, Դուք գիտեք, որ հայ մարզիկներն արդեն Բաքվում են:Բացի այդ, նախատեսվում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւսներկա է լինելու բացման արարողությանը, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւիհետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանհարցը: Ի՞նչ եք կարծում՝ բեկում հնարավո՞ր է սպասելհակամարտության կարգավորման հարցում: Շատ բնական է, որ հայ մարզիկները Բաքվում են, Ադրբեջանի պատվիրակությունը եւս Հայաստանում է լինում. դա նորմալ ու քաղաքակիրթ է, ես ողջունում եմ: Այն բոլոր միջազգային կառույցները, որոնք համաձայնվել են, որ այդ խաղերը անցկացվեն Բաքվում, հրավիրել ու երաշխավորել են նաեւ Հայաստանի մասնակցությունը, եւ շատ լավ է , որ հայերը […]

Սամվել Ալեքսանյան «forever». Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցին, թե օրինակ, Սամվել Ալեքսանյանը կլիներ հաջողակ գործարար, եթե չվայելեր Սերժ Սարգսյանի հովանավորությունը. պատասխանել է, որ Ալեքսանյանը միշտ էլ հաջողակ է եղել, նաեւ Ռոբերտ Քոչարյանից առաջ էլ: Այսինքն՝ Վաչե Գաբրիելյանը, ըստ էության, ակնարկել է, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի անկախության «ծնունդ» է»:   

Ձերբակալեցին. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է, որ նախօրեին անսպասելիորեն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը, ով Գեւորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել: Այս ազատումը ըստ թերթի՝ կապված է կոռուպցիոն կասկածների հետ, եւ ԱԱԾ-ում գործ է քննվում: Երեկ ուշ երեկոյան  Տիգրան Խեչոյանին ձերբակալել են:  Օրվա մյուս լուրերը՝ թերթի այսօրվա համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի