15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

«Այ խոզեր … » /ֆոտո/

Անդրադարձս ապականելու հատկության մասին է: Երբ մարդ արարածը փորձում է մաքուր երևույթի վրա սրբագրել իր մտքերը: Ձեռագիրը չի կարելի թողնել մի տեղ, որը նախատեսված չէ գրառման համար: Փնթիությամբ ոչ սրբագործվում են ու ոչ էլ ընդգծում են անհատականությունը: Տխրեցի , երբ երթուղային տրանսպորտում կրկին անգամ բախվեցի փչացնելու այս հանրածանոթ երևույթին: Դատապարտելի է ….  

Գողացել է Ասատուրի հեռախոսը

Կինը հյուրընկալվելով ծանոթի բնակարանում՝ գողացել է նրա հեռախոսը Հունիսի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալվարդ Ս.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Ն. Տիգրանյան փողոցի 6 շենքի մի բնակարանում՝ գողացել է 1989 թ. ծնված Ասատուր Ա.-ի 90.000 […]

Երեւանին մատակարարվող ջրաքանակն ավելացել է

Ամառը միշտ էլ հանդիսացել է ջրամատակարարման առումով «պիկ», հետեւաբար՝ ամենալարված ժամանակաշրջանը «Երևան Ջուր» ընկերության համար: Սովորաբար հունիսից մինչեւ սեպտեմբերի կեսը մոտ 15 տոկոսով ավելանում է ջրի սպառումը, ցավոք, նաեւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետ կապված: Այս առումով ընթացիկ տարին բացառություն չկազմեց: Մայիսի վերջին անձրեւների դադարելուն պես շոգերը «վրա տվին», որով պայմանավորված կտրուկ ավելացավ ջրի […]

Հայաստանի քաղաքացին Թուրքիայում իսլամ է ընդունել

Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Hürriyet»-ին հղումով: Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում  տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո […]

ԱԺ-ն ընդունեց զորամասերի մասին օրենքը

Հայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։ Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։ Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ […]

Եռաբլուրում կբացվի Ազատամարտիկների թանգարանը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքը մշտապես բարեկարգվում է: Հաջորդ տարի էլ` 2016թ.-ին, հանրության առջև իր դռները կբացի նաև պանթեոնին հարող տարածքում ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառուցվող Ազատամարտիկների թանգարանը: Նախագծային հաշվարկներին և իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանեթոն է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական գերատեսչության […]

Ընդդիմացանք մասոններին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Հուսիկ Լազարյան, Վանո Սիրադեղյան…/վիդեո/

ՀՀՇ նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը այլևս հարթակներում հայտնվելու ցանկություն չունի: Մեզ հետ զրույցում Ստամբոլցյանը նշեց, որ ինքը եղել է միայն մեկ կուսակցության անդամ և այդ կուսակցությունը ՀՀՇ-ն էր . «Ինձ հեռացրեցին հայոց համազգային շարժումից 94 թվականին, երբ մենք ընդդիմացանք մասոնական կառույցներին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Հուսիկ Լազարյան, Վանո Սիրադեղյան ու դրա դեմ ունեցա մի մահափորձ զավակներիցս մեկի […]

Փոստանջյանն առաջարկում է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործով ԱԺ հանձնաժողով ստեղծել

«Ժառանգությունն» առաջարկում է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործով ԱԺ հանձնաժողով ստեղծել: Այս առնչությամբ «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած եւ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ  քրեական գործերով անհրաժեշտ եւ բավարար քննություն չի իրականացվում: Ուստի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ հունիսի 11-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի