15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Վստահության քվե` ԼՂՀ կառավարությանը

Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը: Ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12:50-ին: Հիմք ընդունելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 11-ի ժամը 12:50, այսինքն` «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ […]

Ոստիկանները ողջ-ողջ այրել են լրագրողին` Ֆեյսբուքում նախարարին քննադատելու համար

Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում քրեական գործ է հարուցվել լրագրողի մահվան կապակցությամբ: Նա ողջ-ողջ այրվել է ձերբակալության ժամանակ: Լրագրողը Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննադատել է բարձրաստիճան պաշտոնյային ու նրան մեղադրել կոռուպցիայի եւ սեռական ոտքնձգությունների մեջ: Օրեր անց, լրագրողի բարեկամների խոսքով, մի խումբ անձինք ներխուժել են խմբագրություն, բենզին լցրել լրագրողի վրա ու այրել նրան, հայտնում է  The Daily Mail-ը: […]

Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ […]

Հերիք է ապրենք ինադու.Էդուարդ Շարմազանով

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթ ունեցավ:   «ՀՀ ԱԺ-ի, իշխանության և ընդդիմության համար անվտանգության ու պաշտպանության հարցերը գերկարևոր են, ավելին՝ մենք պետք է գիտակցենք , որ առանց ուժեղ անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ ժողովրդվարության զարգացումից, […]

Չի կարելի թիրախ դարձնել մեր պաշտպանության համակարգը և նախարարին. Արծվիկ Մինասյան

Աժ հերթական  քառօրյայում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Առաջարկված նախագծում նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժելու, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու` պետության պարտականություն և զինծառայողի իրավունք: ԱԺ ՀՅԴ […]

Երկիր ա կործանվում.ազատամարտիկները կմիավորվե՞ն /վիդեո/

«Դարեր առաջ Դարեհը ասել է, որ հայ ազգին դժվար է հաղթել՝ նրան պետք է պառակտել»,-Henaran.am-ի  հետ զրույցում ազատամարտիկների պառակտումներին ու ազատամարտիկների  քաղաքականացված կառույցներին անդրադարձավ գրող, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: «Պառակտումը ազատամարտիկների սրտով չէր: Չէ՞  որ այդ նույն ազատամարտիկներին մենք տեղել ենք հերոս դարձած՝ կռվի դաշտում, բայց այսօրվա դրությամբ շատ արժեքներ են փոխվել դեպի վատը՝ դեգրադացվել են»,-նշեց […]

Սեռական հարաբերություն 16 տարին չլրացած անձի հետ.բռնվեց

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արամ Խ.-ին, ով 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով: 

Հայտնի են մրցույթի հաղթողները

Հունիսի 10-ի երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարները։ Մրցանակային տեղերի համար կպայքարի 5 մասնակից՝ Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Միլետիչ Իվա (Սերբիա)։ Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական […]

Ոչ ոք հայ լինելս թող կասկածի տակ չդնի. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները դեռ շարունակում են քննարկումների և դիտարկումների նյութ մնալ: Մասնավորապես անսպասելի էին Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պարտությունը, քրդամետ կուսակցության հաղթանակը, ինչպես նաև պատգամավորության հայ թեկնածուների կողմից անցողիկ շեմի հաղթահարումը, գրում է  Ermenihaber.am-ը: Ներկայիս 25-րդ գումարման թուրքական խորհրդարանի նորընտիր 3 հայ պատգամավորներից մեկը երկրի գլխավոր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի