15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Օձի խայթոցի 9 դեպք Հայաստանում

«Ոչ թե օձերի թվաքանակն է շատացել, այլ սառնարյուն կենդանիների կեսնակերպի առանձնահատկությունն է, դուրս են գալիս։ Օձերի համար ահազանգերն են շատացել։ Տեղափոխվել է դեպի ապրելավայրեր, գյուղատնտեսություն վարում են այն տեղերում որտեղ նախկինում չէին արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: «Այս տարի արդեն […]

ԱԺ-ն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Այսօր հերթական քառօրյաի վերջին օրը Ազգային ժողովն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ 66 կողմ, 17 ձեռնպահ և 10 դեմ քվեարկությամբ: Բյուջեի կատարողականին կողմ էր միայն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը:  Ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ օրենքով՝ ԱԺ հինգերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ավարտն է: ԱԺ նախագահը պատգմավորներին խնդրեց ներկա […]

Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ: Ողջունելով դեսպան Թումանյանին` Ալաեդին Բորուջերդին գոհունակություն հայտնեց հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության առնչությամբ: Նա առանձնահատուկ ընդգծեց Իրանի հայ համայնքի դերն ու ունեցած մեծ ներդրումը երկրի զարգացման գործում: Դեսպան Թումանյանն իր հերթին […]

Հրդեհ «Ամիրա Պալաս» հյուրանոցում

Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող “Ամիրա Պալաս” հյուրանոցի շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են շոգեբաղնիքը (մոտ 9 քմ) և կից սենյակը՝ գույքով (մոտ 21 քմ): 

Այս հրեշտակը շահում է բոլոր պատերազմները. Պուտինն ու Հռոմի պապը հանդիպել են

Նախօրեին Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինի հանդիպումը: 50 րոպե տեւած հանդիծման ընթացքում Պապը Պուտինին կոչ է արել «մեծ և անկեղծ ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև խաղաղության հասնելու համար», գրում է “Интерфакс”-ը: Նշվում է նաեւ, որ Պուտինը հանդիպման է եկել մեկ ժամ ուշացումով: Պապն ու Պուտինը համակարծիք են եղել, […]

Արթուրը բռունցքով հարվածել է Անդրանիկի աչքին

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1979 թ. ծնված Արթուր Ք.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ […]

Զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Օձերը մոտենում եմ տներին

Հունիսի 10-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 255 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահն տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  ***Հունիսի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 14-րդ փողոցի թիվ […]

Պաշտոնանկ դատախազով կզբաղվեն հատուկ ծառայությունները.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլև բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին: Տիգրան Խեչոյանի հետ Գևորգ Կոստանյանը մտերիմ է դեռևս ուսումնառության տարիներից: Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը: Պաշտոնյաները մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի