16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս հրեշտակը շահում է բոլոր պատերազմները. Պուտինն ու Հռոմի պապը հանդիպել են

Նախօրեին Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինի հանդիպումը: 50 րոպե տեւած հանդիծման ընթացքում Պապը Պուտինին կոչ է արել «մեծ և անկեղծ ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև խաղաղության հասնելու համար», գրում է “Интерфакс”-ը: Նշվում է նաեւ, որ Պուտինը հանդիպման է եկել մեկ ժամ ուշացումով: Պապն ու Պուտինը համակարծիք են եղել, որ Դոնբասի իրադրության կայունացման համար անհրաժեշտ է հակամարտության կողմերի միջեւ վերականգնել երկխոսության մթնոլորտը: Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը եւ Պուտինը անդրադարձել են մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում` Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ մտահոգություն հայտնել այդ տարածաշրջանի քրիստոնեական համայնքի ճակատագրի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը նվերներով են փոխանակվել: Ֆրանցիսկոսը Պուտինին մեդալիոն է նվիրել խաղաղության հրեշտակի պատկերով: «Այս հրեշտակը շահում է բոլոր պատերազմները եւ միավորվելու կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց»,- ասել է քահանայապետը: Պուտինն էլ իր հերթին ուղղափառ եկեղեցու գրքեր ու մեդալիոններ է նվերել Պապին: Իտալիա կատարած այցի շրջանակներում ՌԴ նախագահը հանդիպել է նաեւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլային, վարչապետ Մատտեո Ռենցիին, ինչպես նաեւ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ