09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնանկ դատախազով կզբաղվեն հատուկ ծառայությունները.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլև բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին: Տիգրան Խեչոյանի հետ Գևորգ Կոստանյանը մտերիմ է դեռևս ուսումնառության տարիներից: Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը: Պաշտոնյաները մոտ էին ընտանիքներով, նրանց կանայք ընկերուհիներ են, և Ֆեյսբուքում կարելի է գտնել Կոստանյանի տիկնոջ՝ Լիլիի, և Խեչոյանի կնոջ՝ Քնարիկ Մեսրոբյանի երջանիկ լուսանկարները: Մեկ էլ հանկարծ հրաման, որը որևէ կերպ չի բացատրվում: «Ո՞րն է Տիգրան Խեչոյանի ազատման պատճառը» հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանն ընդամենը ասում է, որ նա ազատման դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մյուս կողմից, կուլուարներում արդեն տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Տիգրան Խեչոյանի անակնկալ հեռացումը դատախազական համակարգից լուրջ կոռուպցիոն բացահայտումների հետ է կապված, և այդ բացահայտումներով զբաղվում են Հայաստանի հատուկ ծառայությունները: Մեծ գումարներ են նշվում, մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող, որոնք վերցվել են «գործ անելու համար», սակայն հարցերի լուծումն ուշացել է, քցվածներն էլ նախ դիմել են «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ