26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի կարելի թիրախ դարձնել մեր պաշտպանության համակարգը և նախարարին. Արծվիկ Մինասյան

Աժ հերթական  քառօրյայում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:

Առաջարկված նախագծում նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժելու, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու` պետության պարտականություն և զինծառայողի իրավունք:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ վիրավոր զինծառայողին օգնելու մասին` սոցցանցերում տարածված լուրերը մի պահ վերաածվել էին բանակի, պաշտպանության նախարարության և պետության դեմ ուղղված քարոզչության:

Պատգամավորն իր խոսքն ուղղեց լրատվամիջոցներին, բոլոր այն քաղաքացիներին ու անձանց, ովքեր մտահոգ են նմանատիպ հարցերով` թիրախ չդարձնել հայկական բանակը և պաշտպանության համակարգը:

«Երբ նայում ես, թե ինչպես են լրատվամիջոցները հարձակվել պաշտպանության նախարարության կամ պաշտպանության նախարարի վրա, դա դատապարտելի երևույթ պետք է լինի: Պաշտպանության նախարարը հանդես չի գալիս որպես սոսկ քաղաքականության մեջ եղող անձ, որի նկատմամբ կարող ես հարձակումներ գործել: Նա մեր պաշտպանության համակարգի գլխավոր հրամանատարն է: Այս տեսակետից շատ զգուշավոր պետք է լինել: Ես չգիտեմ` ձեզանից ով է տեսել Սեյրան Օհանյանի վերաբերյալ այն հաղորդումը: Ես` որպես քաղաքացի, բավականություն ստացա, ուրախացա ու հպարտացա, որ պաշտպանության նախարարն իր առօրյան կազմակերպում է այն ձևով, որ հնարավորություն է տալիս նաև ուսուցանելու պարզ մարդկանց, որ մարդը կարող է նաև սպորտով զբաղվել այդ բազմազբաղ վիճակում, շաբաթ, կիրակի օրերին դուրս գալ աշխատանքի: Բայց, չգիտես` ինչու, այդ հաղորդումից հետո անմիջապես հարձակում գործեցին նախարարի ու նրա ընտանիքի վրա: Մենք` որպես պատգամավորներ, պետք է դատապարտենք նման երևույթները և կոչ անենք զերծ մնալ նման կարևորագույն ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքից, ոչ թե խոսքի ազատությունը դարձնենք մեզ համար պաշտպանական մի ոլորտ, ու ինչ ուզենան, ասեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը  կոչ արեց իր գործընկերներին` արտահայտել այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետները, և եթե համակարգված ձևով չպայքարեն նման երևույթների դեմ, շատ ավելի վատ հետևանքներ կունենան նման հրապարակումները: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ իր նպատակը որևէ անձի պաշտպանելը է, ինքը ցանկանում է պաշտպանել պաշտպանության համակարգը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ