26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերիք է ապրենք ինադու.Էդուարդ Շարմազանով

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթ ունեցավ:
 

«ՀՀ ԱԺ-ի, իշխանության և ընդդիմության համար անվտանգության ու պաշտպանության հարցերը գերկարևոր են, ավելին՝ մենք պետք է գիտակցենք , որ առանց ուժեղ անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ ժողովրդվարության զարգացումից, ո՛չ տնտեսական աճից, ո՛չ սոցիալական իրավիճակի բարելավումից և որևէ հարցից, այս նախագիծը գալիս է ապացուցելու, որ այո՛, ՀՀ-ն չնայած ունի բազում չլուծված խնդիրներ, բայց առաջնային խնդիրները մեր զինվորների խնդիրներն են»,-նշեց  Շարմազանովը: 
 

«Գիտեք ինչ կա, ես չեմ ուզում անձերի վրա կենտրոնանալ, ես պետք է խոսեմ երևույթներից, պաշտպանության ոլորտը մեր երկրի ողնաշարն է: Պետք է գիտակցենք, որ անկախության հիմնական երաշխիքը հայոց բանակն է, ցանկացած վայրահաչոց բանակի ու բանակի պատասխանատուի նկատմամբ՝ վայրահաչություն է իմ հայրենիքի նկատմամբ, իշխանություններին կարելի է ու պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն ու հայրենիք, չի կարելի ամեն ինչի չափը անցնել»,– հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը խորհուրդ տվեց իր գործընկերներին չանել այն, ինչը ձեռնտու է հարևան Ադրբեջանին. «Քայլ կատարելուց առաջ պետք է մինչը տասը հաշվել, էս ի՞նչ ենք անում, համընդհանուր սենսացիայի հետևից ենք ընկել, ով ինչքան «լայք» կհավաքի, ինչ նյութեր կանենք: Հետո՞, մեր բոլոր դժբախտությունների պատճառը եղել է այն, որ միշտ քննադատել ենք նրան, ով գործ է անում, ինչպես կասեր Նժդեհը՝ հայի թիվ մեկ թշնամին հայի ներքին նախանձն է»,– ասաց նա:
 ԱԺ փոխնախագահը կոչ արեց ձերբազատվել «մեր ներքին նախանձից», լինել բարի, գնահատել այն ամենը, ինչ արվում է հանուն, ոչ թե ընդդեմ։

«Հերիք է ապրենք ինադու: Ամոթ է, եկե՛ք սիրենք մեր հայրենիքը ու պահենք ու փայփայենք մեր բանակն ու բանակի պատասխանատուներին, մեր զինվորին, որովհետև մեր զինվորն ավելի ուժեղ է, երբ թիկունքը ամուր է»,– ասաց նա: ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրեց, որ բանակը բոլորինն է: «Իշխանությունն իր տնից չի բերել,  պետք է լինել միասնական ու չանել բաներ, որոնք ձեռ են տալիս Հայաստանի Հանրապետության  արևելքում ու արևմուտքում գտնվող հարևաններին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ