26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի քաղաքացին Թուրքիայում իսլամ է ընդունել

Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Hürriyet»-ին հղումով:

Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում  տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա:

«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:

Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ