05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լավ լուր. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն:

Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղավարն այն է, որ դրա շինարարության վրա կաշխատեն բազմաթիվ մարդիկ, աշխատավարձ կստանան, շինարարության համար կօգտագործվի շինանյութ, որը արտադրող ձեռնարկությունները պատվերներ կստանան, իրենց հերթին այդ ձեռնարկությունների աշխատողները աշխատավարձ կստանան …

Մի խոսքով նման շինարարությունը աշխուժություն կմտցնի տնտեսության մեջ: Սակայն կառավարությունում կան այս նախագծին ընդդիմացողներ: Վերջիններս պնդում են, որ այդ էլեկտրագնացքի շահագործումը տնտեսապես անարդյանավետ է:

Նախ՝ չկա դրա պահանջարկը, և բացի այդ՝ հետագայում դրա սպասարկման վրա շատ գումար է ծախսվելու, քան շահագործումից ստացվելիք եկամուտն է։ Այս նախագծի հաստատման և իրագործման հավանականությունը բավականին փոքր է»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ