08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստան մտնող գազը չի էժանացել /վիդեո/

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանում գազի բաշխմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող բնական գազի գինը էժանացել է և դարձել 165 ԱՄՆ դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Սակայն, «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնեցին, որ սահմանին բնական գազի գինն այժմ կազմում է 190.65 ԱՄՆ դոլար/1000 խմ:

Այսինքն` Երևանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և Հայաստան մտնող բնական գազի գինը չի զեղչվել: Իսկ դա նշանակում է, որ «Գազպրոմը» շարունակում է դեպի Հայաստան վաճառված գազի և ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ:

Հ.Գ. Հայաստանում գազի գնի խնդիրների մասին կարող եք տեղեկանալ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» դեռ ամիսներ առաջ հրապարակված տեսանյութից՝

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ