04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու՞ են համընկնում Ալիեւի եւ Շթրենցի մոտեցումները

«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հունիսի տասի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի ՙնախագահի մեծ շոուն հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիեւը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել:

Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է քան երբեւէ: Հեղինակն իր այս համոզմունքը հիմնավորում է՝ պատմելով ձերբակալված մտավորականների մասին: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը հուզում է գերմանական եւ եվրոպական քաղաքականությանը: Եվրոպական խորհրդարանը եկող չորեքշաբթի նախատեսված լիագումար նիստում թեման կքննարկի  Եվրոպական խորհրդի եւ Հանձնաժողովի հետ: Իսկ Դաշնային կառավարությունն առաջիկա օրերին պետք է պատասխանի ՙԱդրբեջանում աճող ռեպրեսիները՚ խորագրով Կանաչների հարցմանը:

Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու կատարած այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիեւն անձամբ, սակայն քննադատություն բարձրացնելու առիթը պատգամավորների կողմից չի օգտագործվել:

Խմբի անդամ Կանաչների ներկայացուցիչ Թաբեա Ռյոսներն ասում է. ՙՆախագահի հետ հանդիպմանը խրթին թեմաները քննարկման հնարավորություն չունեցան, ինչն ինձ անչափ զայրացրեց՚: Նա պատմում է, որ իրենց նախապես ասվել էր՝ հանդիպումը կարճ է լինելու, թեմաները խրթին են եւ Ալիեւը կբարկանա, եթե քննադատություն հնչի:

Թաբեա Ռյոսներն անչափ ուրախ է, որ Ալիեւի հետ հանդիպումից հետո ինքը հնարավորություն է ունեցել Բաքվում խոսել նաեւ քաղաքացիների հետ, ինչը իրականություն է դառել Բաքվում Գերմանիայի դեսպանատան միջոցով: Պաշտոնական ծրագրում, ի տարբերություն Թբիլիսիի ծրագրի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպում չի նախատեսվել, հիմնավորումը՝ օրակարգը խիստ հագեցած է: Ռյոսները, այսպիսով, հրաժարվել է պաշտոնական ծրագրի պայմանավորվածություններից մեկից, որպեսզի հանդիպի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:

Հոդվածագիրը վեր է հանում Շթրենցի՝ Ալիեւի մոտեցումները պաշտպանելու հակումը: Նա, ինչպես Ալիեւը, մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող ՙկրկնակի ստանդարտների՚ կապակցությամբ:

«Tagesspiegel»-ին տված մեկնաբանությունում խորհրդարանական խմբի նախագահն ասում է, թե ակնհայտ է, որ կարծես, բացառապես Ադրբեջանն է քննադատության թիրախ դառնում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ