11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերակատարությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց իրանահայ համայնքի և Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամավորների ներկայությունը։

Ալի Քաիդին ներկայացրեց Իրանի մեջլիսի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի, դրա շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ