06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Օմբուդսմենը վերահաստատել է, որ  ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքներիիրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու ևկասկածները փարատված չլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը,որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: 

Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական  բնույթի առաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխանմարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից  դուրս բերելու համար:

Առաջարկը, ցավոք,դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետական պաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նմաներկարատև և անցանկալի հետևանքների:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապվածհարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները: 

Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենիկայացրած խախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններին:  

Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույնայդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել եննույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպես պետականմարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ: 

Նմանհիմնավորմամբ Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվելեն զոհված զինծառայողների ծնողների իրավունքները:

Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքներըշարունակել Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ:

Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենցսահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:

 Օմբուդսմենի աշխատակազմ

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ