18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Առյուծի բաժինը, Բիբինը եւ մեղավորը

ԱԺ-ում ընթանում են էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումները:

Ընդունված աշխատանքային ընթացակարգով որոշվեց  կես ժամանոց ելույթ տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և կես ժամանոց ելույթներ նիստին մասնակցող  պատգամավորներին:

Ռոբերտ Նազարյանը նախ կրկին անգամ հրապարակեց  հոսանքի սակագինը 6.93 տոկոսով ավելացնելու արդեն իսկ հայտնի թիվը, ապա հիշեցրեց,  որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ և ծառայություներ մատուցող ընկերություններ դիմել են հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով: Անդրադառնալով նիստին չներկայացրած Բիբինի հիմնավորումներին Նազարյանը ասաց.

«Երբ մենք ՀՀԿ գրասենյակում քննարկումներ էինք կազմակերպում ու հետո նաև ԲՀԿ-ում պարոն Բիբինը ելույթի մեջ փորձեց ամբողջ մեղքը բարդել արտադրող կայանների կողմից չարտադրված էլեկտրաէներգիայի հաշվեկշռի ապահովման հետ կապված այդ իմ թվարկած 37 միլիարդի հետ ոչ մի կապ չուներ:Արդյունքում երևաց, որ կան թերացումներ, սխալներ ու վատ մենեջմենթ»,-նշեց Նազարյանը:

Մասնավորապես՝ 2007 -2015թթ. ժամանակահատվածում ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողների, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքները:

Դրանցից 22 միլիարդը  Նազարյանի փոխանցմամբ , հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ