29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգընտիր առաջին նախագահն եմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի խորհրդարական ընտրություններից հետո առաջին ագնամ հայտնվել է հանրության առջև: Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում  ուսանողների 4-րդ միջազգային ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ: Նա  խոսել է Թուրքիայում առկա քաղաքական իրադրության մասին, որի մեջ երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է Ermenihaber.am-ը:

«CNNTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ելույթի ժամանակ Էրդողանը բոլորին կոչ է արել հարգել ժողովրդի որոշումը:

«Այս ընտրությունների արդյունքը ժողովրդի որոշումն է, և բոլորը  պարտավոր են հարգել այդ որոշումը: Արդյունքները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի ցանկացել միակուսակցական իշխանություն լինի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, քանի որ ազգընտիր առաջին նախագահն է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ: Այդ պատճառով էլ խորհրդարանական ընտրություններից հետո  հանդիպել է խորհրդարանի ամենատարեց պատգամավորի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին նախագահ 77-ամյա Դենիզ Բայքալի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:  

Էրդողանը բոլոր ուժերին կոչ է արել սահմանադությամբ սահմանված ժամանակահաատվածում, իրենց էգոները մի կողմ դնելով,  անհապաղ կառավարություն ձևավորել: Ըստ Էրդողանի՝ որևէ մեկը, անկախ քաղաքական ուղղվածությունից, իրավունք չունի իր «ես»-ով շարժվել, պետք է առաջ ընթանա «մենք»-ի սկզբունքով:

Էրդողանը  հավատում է, որ մեջլիսում հայտնված բոլոր կուսակցությունները Թուրքիայի սահամանդրության և օրենքների շրջանակում իրենց ընտրությունը կկայացնեն ոչ թե ճգնաժամի, այլ խնդրի լուծման օգտին: Նա բոլոր կուսակցություններին կոչ է արել  պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար՝ միաժամանակ նշելով, որ սահամանադրությամբ հաստատված կարգով իրեն բաժին ընկած պարտականությունները կյանքի է կոչելու:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտնվեց 4 կուսակցություն՝ իշխող «Արդարություն և զարգացում», գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական», «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները: Որևէ կուսակցությունը մեջլիսում բացարձակ մեծամասնություն չի կազմել, հետևաբար Թուրքիան 12 տարվա մեջառաջին անգամ պետք է ունենա կոալիցիոն կառավարություն: Սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում կառավարություն չկազմելու դեպքում, կնշանակվեն վաղաժամ ընտրություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ