17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Լկտի վերաբերմունք . ԱԺ-ում թեժ իրավիճակ է

Քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանական լսումներ «էլեկտրաէներգիայի սակագի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկայացել ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Չներկայանալու պատճառը չնշվեց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց ՀԵՑ-ի հիմնավորումները ու իր դիտարկումները: Իր ելույթում Նազարյանը նկատեց, որ այսօր ավելի երկար է խոսելու, քանի որ Բիբինի բացակայությունը և նրա հարցազրույցը ռուսական լրատավական գործակալություններից մեկին` իրեն մի շարք դիտարկումների առիթ են տվել ու վրդովեցրել:

Ռոբերտ Նազարյանի ելույթից անմիջապես հետո հարցի իրավունք վերցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զուրաբյանը, որը հարցից առաջ զայրացած ասաց. «Բիբինի չգալը ես մի ձևով կմեկնաբանեմ. արհամարհանք, լկտի վերաբերմունք ՀՀ օրենսդիր մարմնի հասցեին» :

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ