12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ո՞ւմ փողով է բարեգործություն արել Բիբինը.Բիշարյանը մեղադրեց Նազարյանին

«Ինչ բարեգործություններ է արել Բիբինը, ես չգիտեմ պարոն Մանուկյան: Այդ հարցը իրեն տվեք: Այդ բարեգործությունների մասին անկեղծ ասած ես լսել եմ,  կամ մամուլից, ու կամ Ձեր հրապարակումներից: Բիբինը ՀԵՑ գլխավոր տնօրենն է և կարող է իր սեփականատերերի հետ միասին բյուջե ունենալ և դրանով է բարեգործություններ անել»,-այսօր ԱԺ-ում պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հարցին, թե ինչ միջոցներով է բարեգործություն անում Բիբինը և որտեղ են նշված այդ բարեգործությունները ասաց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հիշեցնենք, որ Աժ-ում ընթանում են խորհրդարանական լսումները էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ:

Նազարյանի բնորոշմամբ Բիբինի բարեգործությունները միայն իրեն են վերաբերվում և նա դրա իրավունքը ունի.»Այդ բարեգործությունները մեր երկրում են արվել ու դրա համար Փառք Աստծո պարոն Մանուկյան: Մնացածը ինձ ոչ էլ հետաքրքրում է»,-ասաց Նազարյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մեղադրեց Ռոբերտ Նազարյանին Բիբինի հետ նախնական պայմանավորվածություն ունենալու մեջ: Նա նշեց, որ Նազարյանը իմացել է, որ ՀԵՑ տնօրենը այսօր ԱԺ լսումներին չի գալու:

«Ես բոլորից շատ էի ուզում, որ Բիբինը գար ու պատասխաներ իմ հարցերին»,-հավելեռց Նազարյանը:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ