18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Պապիկը նույնիսկ պայքարել է…մանրամասներ Ավետիսյանների գործից

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով փորձագետի եզրակացությունը 143 էջից է բաղկացած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները: «Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Ըստ փորձագետի եզրակացության, արձանագրվել են սվինային վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների […]

Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է     […]

Լավագույնները հայտնի են /ֆոտո/

Մայիսի 9-ին Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի Agua Caliente հյուրանոցի The Show հեղինակավոր դահլիճում տեղի ունեցավ World Armenian Entertainment Award ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման հյուրերի և մասնակիցների շարքում Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող մի շարք արվեստագետներ, շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ էին` Հարութ Փամբուկչյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Գև Օրկյան, Աշոտ […]

Ցեղասպանություն չասելու համար Օբաման Թուրքիայից արդեն զիջումներ է ստանում

Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթի չօգտագործման պատճառներից մեկը ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար կանաչ լույս վառելն էր, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` նման տեսակետ է հայտնել ամերիկյան «Financial Times» թերթը: «Ո՞ր միտումը կգերիշխի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, վեճե՞րը, թե՞ առավել սերտ համագործակցությունը: Անկարան փորձում է հարթեցնել կուլիսներում առկա հակասությունները»,- գրում է թերթը և ավելացնում, […]

«Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է»

Կառավարությունն այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների պահանջը կատարելու համար: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի […]

Երեւանում արդեն 48 վերելակ բացասական եզրակացություն է ստացել

Հայաստանի տարածքում 123 ատրակցիոն է գործում, որոնցից 82-ը` Երեւանում: Ատրակցիոնների մեծ մասը այժմ գտնվում է փորձաքննության ընթացքի մեջ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ատրակցիոնները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական փորձաքննության: «Եթե արդյունքը բացասական է, ատրակցիոնի […]

Մեզ կարևոր երկու օր է սպասվում և մենք պետք է խիզախ լինենք` մինչև հաջորդ նիստը. ԵՄ հանձնակատար

Բոլոր երկրների կառավարությունների առջև ծառացած խնդիրը մեկն է` ինչպես բաշխել ֆինանսները Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ստորագրեցինք Բոլոնյայի հռչակագիրը: Այսօր ՀՀ-ում մեկնարկած Բոլոնյայի նախագահական գագաթաժողովի և քարտուղարության ֆորումի ժամանակ հայտարարեց կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Տիբոր Նավրաչիչը: Նա նշեց, որ մեր հասարակության առանցքը շատ լուրջ հարվածներ է ստացել` խոսքի […]

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սլովակիա

Մայիսի 15-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա։

Հզոր է

Մայիսի 13-ին Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ: Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը: Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի