19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պապիկը նույնիսկ պայքարել է…մանրամասներ Ավետիսյանների գործից

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով փորձագետի եզրակացությունը 143 էջից է բաղկացած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները: «Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Ըստ փորձագետի եզրակացության, արձանագրվել են սվինային վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների վրա»,-ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ դեռևս պարզ չէ այն հարցի պատասխանը, թե տուժողներն ինչ դիրքում են գտնվել հրազենային կրակոց ստանալու պահին: Դրա վերաբերյալ կրկին համալիր փորձաքննություն է նշանակված: «Գրեթե բոլոր հրազենային վնասվածքները, որոնք առկա են բնակարանում, ինքնաձիգի փողը հորիզոնական է եղել, այսինքն՝ վերևից ներքև կրակոց չի եղել: Բոլոր դեպքերում կրակելու համար բնական դիրքում է եղել հրազենը»,-նշեց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանն Լուսինե Սահակյանն ասաց, թե այս քրեական գործով ամենահետաքրքիրը գենետիկական փորձաքննության արդյունքներն են, որոնք ամփոփված են դատաբժշկական եզրակացության մեջ: Նրա խոսքով՝ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով չի էլ հասցրել տեղաշարժվել, սակայն ըստ փորձաքննության՝ երևում է, որ վերմակը բարձրացված է եղել:  Երկրորդ սենյակում գտնվածները՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները՝տատիկը և պապիկն են եղել, և նկարներից պարզ է դառնում, որ Հասմիկ Ավետիսյանը հաստատ արթուն է եղել և նրա ոտքերը տեղաշորից ներքև են եղել:

«Կարող ենք ասել, որ պապիկը նույնիսկ պայքարել է, քանի որ նրա վրա բացի հրազենային վնասվածքից կային քերծվածքներ: Ակնհայտ է, որ պապիկը փորձել է պայքարել, և երբ ստացանք գենետիակական փորձաքննության արդյունքները, պարզ դարձավ, որ ինքնաձիգի խզակոթին առկա է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ի հետքերը: Նա դիմադրություն է ցույց տվել: Փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը նույնպես եղել է երկրորդ սենյակում, և նա մեկ վնասվածք է ստացել»,-նշեց փաստաբանը:

Երրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանի դին գետնին է եղել, իսկ Արաքսյա Պողոսյանը մահճակալում՝ փոքրիկ Սերյոժան՝ գրկում: Գործով մյուս փաստաբան Երեմ Սարգսյանն էլ, անդրադառնալով Վալերի Պերմյակովի թողած հետքերին, ասաց, թե հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, ինչը ըստ փորձաքննության արդյունքների՝ 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է: «Սվին դանակի պատյանի, գոտու և բռնակի վրա հայատնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն: Ձմեռային համազգեստի օձիքին ևս Պերմյակովի ԴՆԹ-ն է հայտնաբերվել: Դեպքի վայրում առկա բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99%-ով համապատասխանում է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին»,-ասաց Երեմ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ