22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցեղասպանություն չասելու համար Օբաման Թուրքիայից արդեն զիջումներ է ստանում

Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթի չօգտագործման պատճառներից մեկը ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար կանաչ լույս վառելն էր, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` նման տեսակետ է հայտնել ամերիկյան «Financial Times» թերթը:

«Ո՞ր միտումը կգերիշխի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, վեճե՞րը, թե՞ առավել սերտ համագործակցությունը: Անկարան փորձում է հարթեցնել կուլիսներում առկա հակասությունները»,- գրում է թերթը և ավելացնում, որ Թուրքիան փոխում է իր դիրքորոշումը սեփական տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը հարվածներ հասցնելու ժամանակ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հարցում:

Թերթը, վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրը, նշում է. «Անկարան Վաշինգտոնի հետ գաղտնի բանակցություններ է վարում և ԱՄՆ-ի այդպիսի գործողություններին արդեն սկզբունքորեն համաձայնություն է տվել: Դա մեկն է այն պատճառներից, որոնց համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցեղասպանություն բառը չարտաբերեց»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ