06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է     ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որպես Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումն ստանձնած նախարար:
 
ՀՀ ԿԳ նախարարը հայտարարել է, որ  Բելառուսի հանրապետությունը  Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը : Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ  Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը:ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը առաջարկել է ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ /Բոլոնիայի գործընթացի անդամակցության պարտավորությունների գործողությունների ծրագիր և ժամանակացույց /և  ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը կվերահսկվի անդամ պետությունների կողմից: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկն  ընդունվել է և Բելառուսը դարձել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ