18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանում արդեն 48 վերելակ բացասական եզրակացություն է ստացել

Հայաստանի տարածքում 123 ատրակցիոն է գործում, որոնցից 82-ը` Երեւանում: Ատրակցիոնների մեծ մասը այժմ գտնվում է փորձաքննության ընթացքի մեջ:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ատրակցիոնները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական փորձաքննության:

«Եթե արդյունքը բացասական է, ատրակցիոնի շահագործումը դադարեցվում է, մինչեւ ընկերությունը խնդիրը վերացնում է, կրկին ստուգվում են, եւ եթե ամեն ինչ կարգին է լինում, կրկին շահագործվում են:

Այս տարի ատրակցիոնների ստուգումները դեռեւս ընթացքի մեջ են, նոր են սկսվել: Շիրակի մարզում մի քանի ատրակցիոն է բացասական եզրակացություն ստացել, ու դրանց շահագործումը դադարեցվել է»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ եթե չգրանցված ատրակցիոն են ֆիքսում, կարգադրագիր է կազմվում, որից հետո ատրակցիոններն անպայման գրանցվում են, հարկ եղած դեպքում` տուգանքի ենթարկում:

Խոսելով Երեւանում արձանագրված խախտումների մասին` բանախոսն ասաց, որ 2014-ին երկու ատրակցիոն` Օղակաձու զբոսայգում եւ Հաղթանակի զբոսայգում, բացասական եզրակացություն են ստացել, ուղղվել, եւ հետո դրական եզրահանգում ստանալուց հետո կրկին սկսել են շահագործվել:

«Պետք է օգտվողներն էլ իմանան` որ ատրակցիոնն է թույլատրելի, որ տարիքից, անպայման պետք է կարդան տվյալ արտադրողի շահագործման կաննոները, որոնք յուրաքանչյուր ատրակցիոնի մոտ տեսանելի վայրում փակցված են»,- ասաց նա:

Խոսելով վերելակների անվտանգությունից` Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն օրենքի` վերելակները տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ստուգվեն:

Այս տարի անցկացվող ստուգումների այդունքում Երեւանում արդեն 48 վերելակ բացասական եզրակացություն է ստացել:

«Համատիրությունը պետք է ինքը մտահոգվի վերելակներով, մենք տալիս ենք եզրակացությունը, նրանք պետք է ստուգեն»,- ասաց փորձագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ