04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հզոր է

Մայիսի 13-ին Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:

Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը:

Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ: Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից:

1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում վնասազերծվում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը: 

Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ:

Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի և փորձում մի քանի  ուղղություններով դուրս գալ շրջափակումից:

Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս և մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը:

Հակառակորդի 2-րդ խումբըվնասազերծելու նպատակով  հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին:

Բայց դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք:

Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում  ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները: 

Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում:

Դիվերսանտների այս գործողությունը ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը:

Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ:  

Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:

Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով:

Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության  ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ