Լավագույնները հայտնի են /ֆոտո/
Մայիսի 9-ին Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի Agua Caliente հյուրանոցի The Show հեղինակավոր դահլիճում տեղի ունեցավ World Armenian Entertainment Award ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման հյուրերի և մասնակիցների շարքում Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող մի շարք արվեստագետներ, շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ էին` Հարութ Փամբուկչյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Գև Օրկյան, Աշոտ Ղազարյան, Վահիկ Փիրհամզե, Էռնա Յուզբաշյան, Արմենչիկ, Մարտին Մկրտչյան, Քրիստինե Պեպելյան, Էմմի, Սիլվա Հակոբյան, Էրիկ, Արմո, Արսեն Գրիգորյան, Էֆո, Լուիզա Ներսիսյան, Արշալույս Դարբինյան, Մհեր Բաղդասարյան, Մայա Պողոսյան, Սոֆիա Պողոսյան, Ինգա Լալա, Անժելա Սարաֆյան, Նարեկ Ղափլանյան և այլն…
Կինոյի, թատրոնի ոլորտում ավանդի համար հատուկ մրցանակների արժանացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը և Վահիկ Փիրհամզեն: Երաժշտության ոլորտում ներդրման համար` Նադեժդա Սարգսյանը և հեռուստատեսության ոլորտում` Ալինա Խաչատրյանը` «Հայրենիք – Սփյուռք» հաղորդման համար: «Կենդանի լեգենդ» մրցանակին արժանացավ Ջիվան Գասպարյանը:
«Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Մարտին Մկրտչյանը, «Տարվա լավագույն երգչուհի»` Քրիստինե Պեպելյանը: «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց լիբանանաբնակ Այլին Խաչատրյանը, իսկ ազգագրական երգերի սիրված կատարող Գառնիկ Սարգսյանն արժանացավ «Սփյուռքի տարվա լավագույն երգիչ» մրցանակին:
Երեկոյի հանդիսավարներն էին Բրիտանիայում բնակվող հայտնի դերասան Գև Օրկյանը, Միացյալ Նահանգներից` Արշալույս Դարբինյանը, Մհեր Բաղդասարյանը, Միսս Բեվերլի Հիլս», հայազգի մոդել Ինգա Լալան, Հայաստանից` Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Մայա Պողոսյանը և Սոֆիա Պողոսյանը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ելույթներով ներկայացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Էմմիին, Փայլա Գևորգյանը: Դիզայներ Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց ցեղասպանությանը նվիրված Galleria 100 նորաձևության ցուցադրությունը:
World Armenian Entertainment Awards-ի գլխավոր պրոդյուսեր և Global Arts ընկերության հիմնադիր Գարբիս Թիթիզյանը կարևորում է հատկապես Հայաստան-Սփյուռք կապը, որը ևս մեկ անգամ ամրապնդվում է նման միջոցառումների շնորհիվ: Global Arts ընկերության համահիմնադիր Վահրամ Թանկազյանն ասում է, որ նույն օրը Փալմ Սփրինգսում հավաքվելն արդեն ավանդույթ է դարձել լոսանջելեսահայության շրջանում:
Շոուն ամբողջությամբ կցուցադրվի USArmenia հեռուստաալիքով` այս ամռանը: